News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Ալեն Մորիսը նամակ է գրել Շառլ Ազնավուրին՝ խնդրելով նրան պաշտոնական համաձայնություն տալ, որպեսզի Վալանս քաղաքի Հայկական ժառանգության կենտրոնի դիմաց՝ Հայոց ցեղասպանության հետնորդների ապաստանած «պատմական հայկական թաղամասում» տեղակայված 420 ք/մ տարածքով այգին կոչվի Շառլ Ազնավուրի անունով: Այս մասին գրում է Nouvelles d`Arménie-ն։

Ալեն Մորիսը ներկայացրել է իր քաղաքը, «որի հետ Ազնավուրն  արդեն ծանոթ է» եւ առաջարկել է միասին որոշել այգու բացման օրը, որպեսզի երգիչը ներկա լինի այդ արարողությանը։ Այգին վերջնական տեսքի բերելու աշխատանքները կավարտվեն գարնան սկզբին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ