News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեծ ճանապարհ է անցել եւ խիզախություն է դրսեւորել, որպեսզի հաշտեցնի ղարաբաղյան հակամարտության կողմերին, նաեւ բազում առաջարկներ է արել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով Մինսկի խմբի գործունեությունը:

Մինսկի խմբի կարեւորագույն ձեռքբերումն, ըստ Կարապետյանի, 1994թ. եւ 1995թ. ստորագրված համաձայնագրերն են` հրադադարի ռեժիմի հաստատման եւ միջադեպերի կանխման վերաբերյալ:

Սակայն ՄԽ-ն կարող էր ավելի հետեւողական լինել այդ փաստաթղթերի դրույթները մեկնաբանելու հարցում, կարծում է Կարապետյանը: «Ցավոք, Սերժ Սարգսյանն սկսեց փաստաթղթեր ստորագրել առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության, այդկերպ, միանշանակ ուժեղացնելով Ադրբեջանի դիրքերը, որը պնդում է, թե հակամարտությունն ընթանում է Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ ոչ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդուհանդերձ, ես կարծում եմ` դեռ ուշ չէ վերադառնալ այդ փաստաթղթերին, որոնք կարող են հիմք ծառայել հրադադարի ռեժիմի ամրապնդման համար»,- նկատել է Կարապետյանը:

Հիշեցնենք, որ 1992թ. մարտի 24-ին ստեղծվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ