News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մտադիր է խիստ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այդ մասին մարտի 28-ին կայացած ասուլիսում հայտարարել է նախարար Արթուր Գրիգորյանը եւ հավելել, որ կենսաթոշակների վճարման գործընթացը դառնալեւ է ավելի թափանցիկ ու հասկանալի:

Նախարարը ձեւակերպել է Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքի նոր բանաձեւը. «Կա կենսաթոշակառու, կլինի վճարում, չկա կենսաթոշակառու, չի լինի վճարում»:

«Ձեւավորելու ենք միասնական տեղեկատվական համակարգ, որի միջոցով փորձելու ենք կարգավորել մահացած կենսաթոշակառուի վերաբերյալ տեղեկատվությունը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման համակարգի տեղեկատվական բազայից առցանց ստանալու ենք, եւ մեր բազայում արդեն հստակ կֆիքսվի, որ կենսաթոշակառուն մահացած է եւ կդադարեցվի նրա կենսաթոշակի վճարումը», - պարզաբանեց նախարարը:

Լրագրողները նախարարից եւ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արտեմ Սարգսյանից հետաքրքրվել են, թե որ կազմակերպություններն են խախտումներ կատարել: Այդ մասին կառավարության նախորդ շաբաթ կայացած նիստում ասել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Պաշտոնյաները խուսափել են նշել օրինախախտ ընկերությունների անունները, սակայն խոստացել են ճշտել տվյալները, պարզել «մեռած հոգիների» կողմից տարիներ շարունակ թոշակներ ստանալու փաստերը եւ կարճ ժամկետում դրանք ուղարկել դատախազություն:

Նշենք, որ ավելի վաղ Արտեմ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում  ասել էր, որ վճարահաշվարկային երկու կազմակերպության` «Ադալեւ Ռիա» եւ «Մեգա Պանտերա» ընկերությունների ներկայացրած ցուցակներում են հայտնաբերվել մահացած կենսաթոշակառուների անուններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ