News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2009թ.-ին  պոռնկագրական առարկաներ տարածելու 10 դեպք է գրանցվել, իսկ 2010թ.-ին նման դեպքերի թիվը կիսով չափ կրճատվել է, գրանցվել է ընդամենը 5 դեպք։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից։

Ըստ Հայաստանի ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի կողմից 2009-ին գրանցված եւ բացահայտված հանցագործությունների վիճակագրության` Հայաստանում այս ոլորտում գրանցվել է զրպարտության, ապօրինի ձեռնարկատիրության եւ համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու մեկական դեպք, խարդախության 2, իսկ պոռնկագրական առարկաներ տարածելու 10 դեպք։

2010թ.-ին պոռնկագրական առարկաներ տարածելու դեպքերի թիվը նվազել է, հասնելով 5-ի, սակայն աճել են վնասաբեր ծրագրեր մշակելու, օգտագործելու կամ տարածելու դեպքերը, գրանցվել է նմանատիպ 4 դեպք։

2011թ.-ի առաջին եռամսյակի դրությամբ, գրանցվել է համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու եւ խարդախության ընդամենը մեկական դեպք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ