News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայտնի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը մրցանակի է արժանացել 2011 թ. «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության «Հումանիտար գործունեություն» անվանակարգում: Ռ. Ամիրխանյանը Հայաստանի եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մշակույթի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Գայանե Դուրգարյանը նշեց, որ այս մրցույթին մասնակիցներ ներկայացնում է պետությունը, մասնավորապես` Մշակույթի նախարարությունը, բայց ընտրությունը կատարվում է Ռուսաստանում:

NEWS.am-ը փորձեց զրուցել նաեւ Ռոբերտ Ամիրխանյանի հետ, բայց կոմպոզիտորն ասաց, որ այժմ գտնվում է Մոսկվայում եւ կվերադառնա երկու օրից:

Հիշեցնենք, որ ԱՊՀ մասնակից երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ծրագրերի շրջանակներում` 2010 թ. մեկնարկել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխությունը: 2010 թ. «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակաբաշխության «Մշակույթ» անվանակարգում մրցանակը հանձնվել էր աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ