News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ողջ աշխարհի հայությունն այսօր` ապրիլի 24-ին նշում է Օսմանյան Թուրքիայում Հայոց  ցեղասպանության 96-րդ տարելիցը (Ֆոտոռեպորտաժ): 1915 թ. այդ օրը Օսմանյան կայսրության ղեկավարության հրամանով սկսվեցին հայերի ջարդերն ու զանգվածային տեղահանումը: Այդ գազանաբարո գործողությունների զոհ դարձավ ավելի քան 1,5 մլն մարդ:

Հիշատակի արարողություններ տեղի են ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ հայեր կան: Երեւանում ապրիլի 24-ի վաղ առավոտից անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող եւ հայ ժողովրդի վրածննունդը խորհրդանշող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են ուղղվում տասնյակ հազարավոր մարդիկ. գալիս են ընտանիքներ, կազմակերպություններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն  հայ ժողովրդի վշտի նկատմամբ:  Սփյուռքի շատ ներկայացուցիչներ այդ օրը հատուկ ժամանում են Հայաստան` մասնակցելու դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք ձգվող երթին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես տիկնոջ հետ առավոտյան այցելում է Ծիծեռնակաբերդ: Երկրի ղեկավարին, ակնկալվում է, որ կուղեկցեն Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, խորհրդարանի պատգամավորներ, երկրի ռազմական ղեկավարությունը, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ,  հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր:

♦Երեւանում մեկնարկեց ջահերով երթը (վիդեո)

Ֆոտոռեպորտաժ

Հիշեցնենք, որ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի նկատմամբ hայերի ցուցաբերած համակրանքն  օգտագործեցին որպես պատրվակ` ողջ հայ բնակչությանը երկրի ներքին թշնամի հայտարարելու համար: 1915 -1923թթ. իրադարձությունները շատ պատմաբանների կողմից գնահատվել են որպես պետության աջակցությամբ իրագործված զանգվածային սպանություն` ցեղասպանություն:  Հայաստանում հայտարարում են, որ սպանվել է ավելի քան  1,5 մլն մարդ:  Անցած դարասկզբին դա կազմում էր ողջ հայության կեսը:

♦ Լոս-Անջելեսում ամերիկահայերը ցույց են արել Բարաք Օբամայի դեմ (վիդեո)

Ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք պետություններ: Այն առաջինը ճանաչել է Ուրուգվայը` 1965թ-ին,  որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեյցարիան, Շվեդիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ:  Ցեղասպանությունը ճանաչել են նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային միությունը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող բանաձեւի նախագիծը հաստատել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ