Ավելի քան 1500 ամերիկահայեր ապրիլի 21-ին զանգվածային բողոքի ցույց են արել Լոս Անջելեսի մերձակա Քալվեր Սիթում գտնվող Sony կինոթատրոնի առջեւ, որտեղ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավի շրջանակներում դրամահավաքի աարողություն էր ըթնանում: Ամերիկահայ ցուցարարները «Օբամա, հարգիր խոստումդ» կարգախոսով իրենց բողոքն ու հիասթափությունն են հայտնել Օբամայի կողմից` Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը դրժելու կապակցությամբ:
Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել «System of A Down» խմբի հանրահայտ երգիչ Սերժ Թանգյանը, ՀՅԴ պատասխանատուները, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնել Օբամայի վարմունքից:
«Ասպարեզի» փոխանցմամբ, ցույցը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից: