News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ղարաբաղի ստատուս-քվոն դեռ երկար ժամանակ կպահպանվի, հակամարտությունն էլ՝ սառեցված կմնա։ Այս մասին այսօր` ապրիլի 27-ին ասուլիսում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր Վալերի Աչկասովը, ով Երեւանում մասնակցել է «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց  ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացմա վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովին:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի սրացումներ ժամանակ առ ժամանակ հնարավոր են, սակայն լայնամասշտաբ պատերազմական գործողությունները դժվար թե լինեն. այս հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող լուծվել»,- համոզմունք հայտնեց պրոֆեսորը։

Վալերի Աչկասովը տեղեկացրեց, որ միջազգային համաժողովի շրջանակներում բացի ղարաբաղյան հարցից քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր։

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսորը հատկանշական համարեց, որ համաժողովը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 96-ամյա տարելիցի օրերին։ Պրոֆեսորի գնահատականներով, համաժողովը բավական հաջողված էր, քանի որ դրա ժամանակ քննարկվել են ինչպես պատմական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակին վերաբերող արդիական հարցեր։

«Սա այն դժվար գործընթացներից է, որոնց միջազգային հանրությունը չգիտի՝ ինչ լուծումներ կարող է առաջարկել, մանավանդ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող շատ հարցեր կան։ Կարծում եմ՝ հարցը չի լուծվի նաեւ Թուրքիայում այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո»,- կարծիք հայտնց ռուս պրոֆեսորը։

Լրագրողներից մեկի հարցին, թե կարո՞ղ են ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները մի օր վերաճել ռազմավարական գործընկերության, Սանկտ Պետերբորգի պետական համալսարանի պրոֆեսոր Վալերի Աչկասովը եւ նրա գործընկեր Վլադիմիր Գուտորովը միաձայն նշեցին, որ գոնե մոտ ապագայում՝ ոչ։ «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, եւ Ռուսաստանի հետ ռազմավարական ոլորտում համագործակցությունը գրեթե անհնար է։ Նման հիմքեր առայժմ չկան»,- համոզմունք հայտնեցին պրոֆեսորները:

Նշենք, որ «Հայ-թուրքական հարաբերությունները, դրանց  ազդեցությունը տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացմա վրա եւ դրանց արտացոլումը մամուլում» միջազգային համաժողովը Հայ-ռուսական համալսարանում տեղի էր ունեցել օրեր առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ