News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում ավարտվել է զբոսավարների պատրաստման առաջին տարածաշրջանային դասընթացը, որին մասնակցել են 11-ական զբոսավարներ Հայաստանից եւ Վրաստանից: Երեւանի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ երեք հայ զբոսավարներ տարածաշրջանում միակն են, որ Զբոսավարների միությունների համաշխարհային ֆոդերացիայից (WFTGA) հավաստագրված են որպես դասավանդողներ;

Դասընթացներին մասնակցել է նաեւ WFTGA փոխնախագահ Ֆելիսիտաս Վրեսլինգը: Այսօր` մայիսի 6-ին հրավիրած ասուլիսում տիկ. Վրեսլինգն ասաց, որ դասընթացների մասնակիցները կստանան սերտիֆիկատներ, սակայն այդ սերտիֆիկատները այլ երկրներում աշխատելու իրավունք չեն տալիս: Այնուամենայնիվ` դասընթացն անցած զբոսավարները որակավորման ավելի բարձր աստիճան կունենան, ինչը նրանց թույլ կտա զբոսաշրջիկներ սպասարկել ավելի բարձր վարձավճարով, կամ էլ ուսուցանել այլ զբոսավարների:

Ըստ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի`Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն ավելանում է, ինչն այդ մասնագիտության մարդկանց նկատմամբ հավելյալ պահանջարկ է ստեղծում:

Նշենք, որ դասընթացն անց է կացվել Հայ զբոսավարների գիլդիայի կողմից` «Գերմանական միջազգային համագործակցություն» ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վրաստանի «Տնտեսական զարգացման նախաձեռնություն» ծրագրի օժանդաակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Ամենաշատ