News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կողմից Եվրոպական բանջարեղենի ներմուծման արգելքը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում հայկական գյուղատնտեսության եւ արտահանողների համար: Այդ մասին NEWS.am-ին ասաց «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Ռուսաստանը ներմուծում է իրեն անհրաժեշտ բանջարեղենի 5-10 տոկոսը, ու այդ բացը ներկայումս պետք է լրացվի: Քանի որ Ռուսաստանի սահմանած արգելքը մեր տարածաշրջանի վրա չի տարածվում` «Սպայկա» ընկերությունը հնարավորություն է տեսնում ռուսական շուկա մուտք գործելու համար: Բաց գրունտի բանջարաղենից` դա առաջին հերթին կարտոֆիլն է եւ կաղամբը: Ինչ վերաբերում է լոլիկին եւ վարունգին, ապա Կ. Բաղդասարյանի խոսքով` դրա արտադրությունը առայժմ բավարար է միայն ներքին շուկայի կարիքների համար, սակայն ռուսական արգելքը կարող է խթանել ջերմոցային տնտեսությունների գործունեությունը: Մասնավորապես` ընկերությունը հիմնել է 6 հա ջերմոցային տնտեսություն, որի արտադրանքը կարտահանվի:

Նշենք, որ Ռուսաստանը հունիսի 2-ից ամբողջությամ արգելել է Եվրամիությունից բանջարեղենի ներմուծումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Անիշչենկոն արդեն հայտնել է այն պայմանները, որի դեպքում այդ արգելքը կվերացվի: Առաջին հերթին` Եվրոպան պետք է հաստատի վարակի հարուցիչը եւ տարածման պատճառները, վարակի փոխանցման միջոցները (ջուր, օդ, սնունդ), վարակի օջախները:

Որոշ երկրներ, այդ թվում` Թուրքիան եւ Ադրբեջանը մտադիր են առաջիկայում ավելացնել դեպի Ռուսաստան բանջարեղենի արտահանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ