News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վաղուց ժամանակն է, որ ԼՂ իշխանությունները ներգրավված լինեն իրենց վերաբերող հարցերի քննարկումներին, որը կարող է արտահայտվել նաեւ ԼՂՀ-ում ԵԱՀԿ գրասենյակ ունենալու միջոցով:

Նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:

Նա կարծիք է հայտնել, որ համանախագահները պետք է ԵԱՀԿ մշտական կոմիտեի եւ Նախարարների խորհրդի առջեւ բարձրացնեն ԼՂ-ին բանակցային գործընթացում ներգրավելու հարցը:

«Երկրամասի ճակատագրի ապագան չի կարող վճռվել առանց երկրամասի բնակչության ցանկությունները, նախապատվությունները հաշվի առնելու։

Հարցին, թե ԵԱՀԿ-ԼՂՀ  համագործակցությունը կարո՞ղ է  մեկնարկել Խորհրդարանական Վեհաժողով – ԼՂՀ ԱԺ ձեւաչափում, Ա. Սաֆարյանը պատասխանել է. «Ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՀԿ ԽՎ երկու նախագահները` Գորան Լենմարկերը եւ Ժոաո Սոարեշը, իրենց շրջագայությունների ընթացքում հանդիպել են ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահի հետ։ Լենմարկերն իր «Ոսկե հնարավորություն» առաջարկությունների փաթեթի վրա աշխատելիս այցելել է նաեւ ԼՂՀ եւ հանդիպել  վերջինիս իշխանութունների հետ։ Իսկ նրան հաջորդած Սոարեշը Երեւանում այցելել է ԼՂՀ ներկայացուցչություն եւ հանդիպել  ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահին։ Ցավում եմ, որ վերջին հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ԽՎ նախագահ պրն. Պետրոս Էֆթիմիուն չի արել նույնը, եւ նման քայլը դեռ առջեւում է»:

Ա. Սաֆարյանի խոսքով, Խորհրդարանական դիվանագիտությունը կարող է արդյունավետ լինել եւ շուտ, թե ուշ այն պետք է գործընթացի մաս դառնա։ «Բայց կարծում եմ, որ խորհրդարանական դիվանագիտության ուժը եւ հնարավորությունը ակնհայտ կլինի այն բանից հետո, երբ կարգավորման պաշտոնական բանակցությունների ընթացքում էական առաջընթաց գրանցվի։ Հակառակ դեպքում, մենք կրկին կհանդիպենք, եւ այդ հանդիպումները կվերածվեն փոխադարձ քարոզչական փոխհրաձգության, քարոզչական պատերազմի»:

Նշենք, որ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հուլիսի 6-10-ին տեղի կունենա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանը: Կազանյան գագաթնաժողովից հետո սա ԵԱՀԿ խորհրդարանականների առաջին հանդիպումը կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ