News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարությունը իրաքահայերի համար կուսրեր է կազմակերպում` որոնց նպատակը նրանց Հայաստանի հասարակական կյանքին ինտեգրելն է:

Աղվերանի «Կարին» ճամբարում կայացել է սեմինար «Երիտասարդ իրաքահայերի մասնագիտական ինտեգրացման գործընթացը Հայաստանի հասարակական կյանքում» խորագրով: Այդ սեմինարին մասնակցել են 14-20 տարեկան ավելի քան 20 իրաքահայեր:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց համար դասընթացներ են կազմակերպվել, որը կոչվում է. «Գտիր եւ ճանաչիր քո մասնագիտությունը»:

Դասընթացի նպատակն է օգնել երիտասարդ իրաքահայերին ուսումը շարունակելու, կարիերա անելու, Հայաստանի աշխատանքի շուկայում մրցունակ մասնագիտություն ընտրելու հարցում:

5-օրյա սեմինարի ժամանակ երիտասարդ իրաքահայերը մասնակցել են նաեւ հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության, արեւմտահայերենի, հայկական մշակույթի, պարի դասընթացների, նաեւ այցելել են Սեւան ու Դիլիջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ