News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում սեպտեմբերի 18-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, կազմակերպում է Խորովածի համահայկական 3-րդ փառատոնը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հայ Խոհարարական ավանդույթների Զարգացման եւ Պահպանման» ՀԿ-ից: Փառատոնն այս տարի կանցկացվի հանրահայտ ֆիլմի անվանումը կրող` «Երբ գալիս է սեպտեմբերը» խորագրով: Փառատոնին հրավիրված է ֆիլմի գլխավոր դերակատար, դերասան Արմեն Ջիգարխանյանին, որի բրոնզաձույլ արձանը` խորոված անելիս, կբացվի Ախթալայում՝ միջոցառման ընթացքում (մեծ դերասանը տվել է մասնակցության իր նախնական համաձայնությունը):

Միջոցառմանը նախատեսվում է  աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մասնակցությունը, ինչպես նաեւ հրավիրված են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ: Փառատոնի ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, մասնավորապես` ՀՀ անկախության քսանամյակի կապակցությամբ պատրաստվել է 20 մետրանոց մանղալ, որը փառատոնի ժամանակ տրամադրվելու է Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Վրաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից ժամանած հյուրերին, որոնք պատրաստելու են խորովածի իրենց ազգային տարատեսակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ