News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանն օգոստոսի 26-ին իր հավատարմագրերն է հանձնել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզումչուին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կայացած զրույցի ժամանակ գլխավոր տնօրենը բարձր է գնահատել ՔԶԱԿ-Հայաստան համագործակցության մակարդակը` նշելով, որ Հայաստանը գերազանցապես կատարել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները: Նա բարձրացրել է այն հարցերը, որոնք դեռեւս իրավական կարգավորման կարիք ունեն ՔԶԱԿ տեսանկյունից:

Զրույցի ընթացքում Ուզումչուն ներկայացրել է կազմակերպության առջեւ ծառացած խնդիրները` մասնավորապես նշելով, որ ընթանում է բարեփոխումների գործընթաց, որի հաջողությունը կախված է բոլոր անդամ պետությունների ակտիվ մասնակցությունից:

Դեսպան Աղաջանյանը, ներկայացնելով կոնվենցիայի դրույթների իրագործման ուղղությամբ Հայաստանում կատարված քայլերը, ընդգծել է զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության կարեւորությունը, կանխարգելիչ միջոցառումների եւ արդի մարտահրավերներին դիմագրավելու հարցում ճկուն մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ