News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ-ի աղբյուրը «Իզվեստիա» թերթին պատմել է, որ ՀԱՊԿ-ն կզբաղվի սոցիալական ցանցերում «կարգուկանոնի վերահսկմամբ», որպեսզի թույլ չտա զանգվածային անկարգությունների կրկնություն, ինչպիսիք եղան Եգիպտոսում եւ Թունիսում:

Նրա խոսքով, սակայն, «խոսքը չի գնում գրաքննության մասին»: Աղբյուրը նշել է, որ այդ խնդրով արդեն զբաղվում են «բարձր մակարդակի փորձագետները»:

«Բանն այն է, որ ժամանակակից պայմաններում գոյություն ունի ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ապակայունացնել իրավիճակը ցանկացած, նույնիսկ ամենաբարեկեցիկ երկրում: Այդպիսի նպատակի համար կարող են օգտագործվել բջջային կապը, սոցիալական ցանցերը, անհրաժեշտության դեպքում նաեւ հասարակական կազմակերպությունները»,- ասել է աղբյուրը:

1992-ին ստեղծված ՀԱՊԿ-ի անդամ-երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ