News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Տուլայի շրջանային դատարանը սեպտեմբերի 14-ին մերժել է Հայաստանի քաղաքացու սպանության համար 10 տարվա ազատազրկման դատապարտված Լեւ Խրուլեւի բողոքարկման հայցը։ Ինչպես տեղեկացնում է tvtula.ru-ն, Խրուլեւի նկատմամբ վճիռը կայացրել է Տուլայի մարզի Պրիվոկզալնի շրջանային դատարանը։

Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, Տուլայի մարզի Կոսայա Գորա ավանի 53-ամյա Լեւ Խրուլեւին «սպանության», «սպանության սպառնալիքի», եւ «ապօրինի զենք պահելու եւ օգտագործելու» մասին ՌԴ քրեական օրենսգրքի հոդվածներով։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 7-ին, Խրուլեւը կարճեցված փողով հրացանով սպանել էր իր հարեւանի տանը շինարարական աշխատանք կատարող Հայաստանի քաղաքացուն։ Խրուլեւը խոստովանել էր, որ իրեն նյարդայնացրել էր շաղափիչի աղմուկը։ Շինարարին սպանելով՝ Խրուլեւը հեռացել էր, բայց սպառնացել տանտիրոջը, որ աշխատանքը շարունակելու դեպքում նրան էլ կսպանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ