News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում մոր կողմից նորածնի սպանության 4 դեպք է արձանագրվել 2011թ անցած ամիսների ընթացքում: Այդ դեպքերի հետ կապված 2 գործեր դատարանում են, իսկ մյուս երկուսը` նախաքննության փուլում: Այս մասին .NEWS.am-ի հարցմանն ի պատասխան` հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ`  2010թ ծնողի կողմից նորածնի սպանության որեւէ դեպք չի արձանագրվել, իսկ 2009թ ընդամենը մեկ դեպք էր արձանագրվել:

Նշենք, որ ծնողի կողմից նորածնի սպանությունը սահմանված է Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով: «Մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաեւ հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով»,- նշված է օրենքում:

Այդ 4 դեպքերից մեկը տեղի է ունեցել այս տարվա հուլիսի 19-ին, երբ չամուսնացած կինը` Հերմինե Բ.-ն, խոստովանել էր, որ  երեխային ունեցել է տանը, սակայն, տեսնելով, որ երեխան մահացած է, որոշել է ազատվել նրանից եւ հաջորդ օրը նրան նետել է Որոտան գետը: Նրան մեղադրանք է առաջադրվել  «մոր կողմից նորածին երեխայի սպանություն» հոդվածով:

Եւս մեկ դեպք կապված է չորս երեխաների մայր, 45-ամյա Զիրավարդ Ստեփանյանի հետ, ով հունվարի 7-ին տան լոգարանում ծննդաբերել էր 5-րդ երեխային եւ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` փաթաթել նրան պոլիէթիլենային փաթեթում ու խեղդամահ արել: Այնուհետեւ նա փաթեթը թաքցրել էր զուգարանի անցքի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ