News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանում 27-ամյա Հերմինե Բ.-ին, ով հրաժարվել էր իր նորածին երեխայից եւ նրան նետել Որոտան գետը, մեղադրանք է առաջադրվել  «մոր կողմից նորածին երեխայի սպանություն» հոդվածով:

Ինչպես գրել է «Հայկական ժամանակ» թերթը, որպես խափանման միջոց` ընտրվել է տնային կալանքը: Ինչպես հաղորդել է Սիսիանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանը, երեխայի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, քննությունը շարունակվում է: «Երեխան արդեն մահացած էր: Երբ նա ծնվել է, մայրը չի կտրել պորտալարը:  Իսկ եթե դա չի արվում, երեխան թթվածին չի ստանում եւ խեղդվելով մահանում է, այդպես էլ եղել է»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին չամուսնացած կինը խոստովանել է, որ  երեխային ունեցել է տանը: Սակայն, տեսնելով, որ երեխան մահացած է, որոշել է ազատվել նրանից եւ հաջորդ օրը նրան նետել է Որոտան գետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ