News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը  պատժից ազատել է իր նորածին երեխայի սպանության մեջ մեղադրվող վանաձորցի կնոջը: Խոսքը չորս երեխաների մայր 45-ամյա Զիրավարդ Ստեփանյանի մասին է, ով հունվարի 7-ին տան լոգարանում ծննդաբերել էր 5-րդ երեխային եւ նորածնին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ` փաթաթել նրան պոլիէթիլենային փաթեթում ու խեղդամահ արել: Այնուհետեւ նա փաթեթը թաքցրել էր լոգարանի անցքի մեջ: Լոգարան մտած եւ հատակին արյան հետքեր տեսած սկեսրոջ հարցին էլ պատասխանել էր, թե հիվանդացել է կանացի հիվանդությամբ: Նույն օրն առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ բացահայտվել էր ծննդաբերության փաստը:

Դատարանը արագացված կարգով օրերս քննության է առել սույն միջադեպի առթիվ հարուցված քրեական գործը եւ մեղավոր է  ճանաչել մանկասպան մորը ՀՀ ՔՕ 106 հոդվածով` մանկասպան մորը  դատապարտելով  3 տարի ազատազրկման: Գործով մեղադրողը Ստեփանյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի նշել, իսկ որպես մեղմացուցիչ հանգամանք վկայակոչել է  առաջին անգամ հանցանք կատարելը, խնամքի տակ 4 անչափահաս երեխա ունենալը եւ  հանցանքի համար զղջալը: «Չէի ուզենա տենց բան անել, բայց թե անգիտակից եմ եղել, չեմ հասկացել՝ ինչ եմ արել: Խնդրում եմ՝ ինձ ներեք»,- ասել է մեղադրյալը: Դատարանը միեւնույն ժամանակ կիրառել է ՀՀ ազգային ժողովի 2011թ. հունիսի 20-ի համաներման մասին որոշումը եւ ազատել նրան պատժի կրումից՝ վերացնելով նաեւ քննիչի կողմից նշանակված խափանման միջոցը՝ ստորոգրություն չհեռանալու մասին:

Նշենք, որ Զարիվարդ Ստեփանյանն իր արարքը հիմնավորել է` նշելով ծանր սոցիալական պայմանները, որոնցում ապրում է նրա ընտանիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ