News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, հոկտեմբերի 9-ին ժամը 10.40-ի սահմանում իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն է  գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է  քննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իր խիստ հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բանակում գրանցվել է  հերթական սպանությունը:

Մեզ հասած տեղեկություններով, Մարտակերտի զորամասերից մեկում  հոկտեմբերի 9-ի առավոտյան գտել են 1992 թ. ծնված Վլադիմիր Ասատրյանի դին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս Արարատի մարզի Խարբերդ գյուղից է:

Այսօր ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել: Դեպքի մանրամասները դեռեւս անորոշ են:

ՊՆ Քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն: Առայժմ, այս գործով ձերբակալվածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ