News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշանակման առաջին օրվանից ակտիվորեն հանդիպումներ է սկսել ոստիկանության ղեկավարության, տարբեր ծառայությունների անձնակազմերի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Վերջինս հերքել է շրջանառվող տեղեկությունները նոր պաշտոնանկությունների մասին: «Դրանք սոսկ աշխատանքային հանդիպումներ են, որոնց ընթացքում որեւէ պաշտոնյայի կամ ծառայողի փոփոխության հարց չի քննարկվել: Հանդիպումների ընթացքում ոստիկանության պետը պարբերաբար ընդգծում է այն միտքը, որ ոստիկանությունն այսօրվա կադրերով ի զորու է լուծել համակարգի առջեւ դրված խնդիրներըու: Եթե փոխելու հարց կա, ապա փոփոխությունները վերաբերելու են մարտավարությանը, ոչ թե պրոֆեսիոնալ կադրերին»,- վստահեցրել է Աշոտ Ահարոնյանը:

NEWS.am-ն արդեն գրել էր, որ Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո կադրային փոփոխություններ են սկսվել ՀՀ Ոստիկանությունում: Պաշտոնից հեռանալու զեկուցագրեր էին ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ, «Շերիֆ» մականունով Կարեն Բաբայանը, նաեւ Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանը` Վովա Գասպարյանի հետ ժամանակին ունեցած տարաձայնությունների պատճառով:  Վերջիններիս օրինակին էին հետեւել նաեւ մի շարք օպերներ՝ ինքնակամ հրաժարականի զեկուցագրեր գրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ