ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հանձնարարել է զբաղվել տիեզերքում ատոմային էներգետիկ կայանքի տեղակայման ծրագրով, այդ թվում՝ այդ նախագծի ֆինանսավորման ապահովման հարցերով, հայտնում է РБК-ն։
«Դուք հիշատակեցիք մի քանի ուղղությունների մասին, որոնցում մենք լավ կարողություններ ունենք, ավելին՝ մենք բավականաչափ գործ ենք արել, ինչով կարող ենք հպարտանալ և հույսեր կապել ապագայի հետ»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ այս նախագիծը «կարևոր» է, քանի որ Ռուսաստանն այս ոլորտում ունի կարողություններ, որոնք այլ երկրներ չունեն։
«Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք դրան, որպեսզի այն զարգանա և հետագայում օգտագործվի՝ լուծելու համար այն խնդիրները, որոնք կարող են և պետք է լուծվեն այս տեխնոլոգիաների օգնությամբ»,- պարզաբանել է նա։