Գերմանացի հետազոտողները Վյուրցբուրգից Հայաստանում տիեզերական կոստյումներ (սկաֆանդր) և տիեզերական ռոբոտներ են փորձարկում, հայտնում է Bild-ը:
Հայաստանի տեղագրությունը, ըստ գերմանացի հետազոտողների, ամենից շատ նման է Մարսի տեղագրությանը, այդ իսկ պատճառով գիտնականները որոշել են ռոբոտներ փորձարկել այնտեղ ապագա տիեզերական առաքելությունների համար։
Վյուրցբուրգի հետազոտական խումբը մինչև ապրիլի սկիզբը կմնա Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին գտնվող Արմաշ գյուղում։ Այստեղ կիրականացվեն երկու հատուկ ռոբոտների փորձարկումներ, որոնք պետք է ստեղծեն տարածաշրջանի 3D քարտեզը։ Բացի այդ, գերմանացի հետազոտողները փորձարկում են սկաֆանդրների նոր տեսակներ, որոնք նախատեսված են Մարսի եղանակի համար (մինուս 133 աստիճանից մինչև պլյուս 27 աստիճան):
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս: