Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Անջեյ Շեյնան հայտնել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է հարցն այն մասին, որպեսզի խփի այն հրթիռները, որոնք մոտ են թռչում ՆԱՏՕ անդամ երկրների սահմաններին։ Նա այս մասին պատմել է RMF լեհական ռադիոկայանին։
«ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է տարբեր հայեցակարգեր, այդ թվում այն հարցը, որպեսզի խփվեն այն հրթիռները, որոնք շատ մոտ են գտնվում ՆԱՏՕ սահմաններին»,- հայտնել է նա։
Մարտի 24-ի առավոտյան Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ երկրի օդային տարածքը խախտել է թեւավոր հրթիռ, որն արձակվել է Ռուսաստանի հեռահար ավիացիայի կողմից։