News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Խաղաղ օվկիանոսում՝ Հոնսյու կղզու հյուսիսարևելյան ափերի մոտ, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում։ Ստորերկրյա ցնցումների օջախը եղել է օվկիանոսի հատակի 40 կմ խորության վրա:

Միյագի պրեֆեկտուրայում փակված Օնագավա ատոմակայանում և համանուն պրեֆեկտուրայի վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել։ Երկրաշարժի պատճառով միացել է վթարային դադարեցման համակարգը որոշ արագընթաց երթուղիներում: Անվտանգության համակարգերը ստուգելուց հետո գնացքների երթեւեկությունը վերականգնվել է։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Ակիտա, Աոմորի, Իվատե, Միյագի, Չիբա և Տոկիոյի պրեֆեկտուրաներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ