Երկուշաբթի առավոտյան նավթի գները փոքր-ինչ նվազում են, ներդրողները հետևում են Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմանը։
Brent-ի ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,31 դոլարով (0,34%)՝ հասնելով 90,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Անցած ուրբաթ Brent-ը թանկացել է 0,71 դոլարով (0,8%)՝ հասնելով 90,45 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայում էժանացել են 0,40 դոլարով (0,47%)՝ հասնելով 85,26 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Վերջին նստաշրջանի ընթացքում պայմանագիրը թանկացել է 0,64 դոլարով (0,8%)՝ հասնելով 85,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Անցած շաբաթվա արդյունքներով, Brent-ը էժանացել է 0,8%-ով, WTI-ն՝ 1,4%-ով։