News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Նիկողայոս Տիգրանյան փողոցում 33-ամյա Գեղամ Մ.-ն իր վարած «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթանալով բախվել 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «Changan» մակնիշի ավտոմեքենային, հաղորդում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է՝ մասամբ փակելով ճանապարհը: 

Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները գազազրկել են «Volkswagen»-ն ու տեղում իրականացրել հերթապահություն:

Դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնում էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել, ով այդ անելով՝ դեպքի վայրից դիմել է փախուստի:

Պարեկայյին ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:

Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 86 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար. վիրավորվել է 14 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Լոնդոնում տղամարդը թրով հարձակվել է անցորդների վրա
Մի քանի մարդ վիրավորվել է...
Ամենաշատ