News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը Հարավային Օսիայումանցկացրած նախագահական ընտրությունները չի ճանաչում, այս մասին նշված է Եվրամիության արտաքին գործերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մամուլի խոսնակի հայտարարության մեջ, գրում է վրացական Tribuna.ge գործակալությունը:

«Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական հիմքերը, որոնց շրջանակներում Հարավային Օսիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Եվրամիությունը եւս մեկ անգամ նշում է, որ աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը»,-նշված է հայտարարության մեջ:

Եվրամիությունը կարծում է, որ այս իրավիճակը եւս մեկ անգամ ընդգծում է Ժնեւի բանակցությունների կարեւորությունը:

Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները չի ճանաչել նաեւ ՆԱՏՕ-ն: Այս մասին այսօր  հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Նա հայտարարել է, որ Հարավային Օսիան Վրաստանի տարածք է եւ ՆԱՏՕ-ն ապրիորի չի ճանաչում ոչ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը, ոչ էլ այնտեղ անցկացված ընտրությունների արդյունքները:

«Հարավային Օսիայում նախագահական ընտրությունները չեն նպաստում Վրաստանում իրավիճակի երկարաժամկետ եւ խաղաղ կարգավորմանը: Դաշինքը եւս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն` իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- ասել է Ռասմուսենը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ են կայացել: Հարավային Օսիայի նախագահը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ առաջին փուլում հաղթող չի եղել: Ինչպես հայտնում է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թեկնածուներից ոչ ոք ձայների 50%-ը չի կարողացել հավաքել:

Երկրորդ փուլը կկայանա 15 օր անց, որտեղ իրար դեմ դուրս կգան Անատոլի Բիբիլովը եւ Ալա Ջիոեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ