News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից.

Պրն. Սահակյան, ինչպե՞ս կգնահատեք  ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի աշխատանքները:

Նախ ասեմ, որ ՀԱԿ-ը տարվա ընթացքում պայքարեց մյուս ընդդիմադիրների դեմ: Բայց մի դրական բան կա ՀԱԿ-ի մեջ. միջազգային հանրությունը հասկացավ, որ Հայաստանում գունավոր հեղափոխության սցենար չի կարող գործել: Իսկ ՀԱԿ-ի ծրագրերը խափանվեցին ոչ թե մեր, այլ ժողովրդի միջոցով, մենք կարողացանք վտանգները մեզանից հեռացնել: Այսօրվա կառուցողական ընդդիմությունը ՀՅԴ-ն է: Եթե ՀՅԴ-ն քաղաքականությունից հեռանա, հայաստանյան քաղաքական դաշտը կիսատ կմնա: Սա այն կուսակցությունն է, որն իր հիմնական ընտրազանգվածն ունի: «Ժառանգությունը» վերջին շրջանում միտում ցույց տվեց, որ կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց այդպես էլ չունեցան քաղաքականությամբ զբաղվող թիմ: Մեկ քաղաքական գործիչ ունեն` Րաֆֆի Հովհաննիսյանն է, նա էլ ԱԺ հազվադեպ է գալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ