News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, հնարավոր է, առաջիկայում կայցելի Սյունիքի մարզի Քաջարան գյուղ: Այդ մասին, ըստ «Էկոլուրի», նա ասել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Դեսպանի հետ հանդիպել են Սամվել Հովհաննիսյանը («Հեծանիվ +»), Սոնա Այվազյանը (Transparensy International) եւ Ինգա Զառաֆյանը («Էկոլուր»):

Դեսպանն անհանգստություն է հայտնել Քաջարան գյուղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` կապված ՀՀ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշման հետ, որի համաձայն` գյուղի հողերը տրվում մեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին:

Նշենք, որ կոմբինատի հիմնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունն է:

Արդեն մի քանի ամիս է, Քաջարան գյուղը պահանջում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 627-Ն որոշումը   եւ  հրաժարվում է ստորագրել հողերի  հանձնման  փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ամբողջ գյուղի ստիպողաբար տարհանում  է  նշանակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր, գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը պատրաստ է քննարկել գյուղացիների բողոքներն ու առաջարկությունները, սակայն չի հրաժարվի հանքը ընդլայնելու ծրագրից:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը հրաժարական է տվել գյուղապետի պաշտոնից եւ հրաժարվել Հայաստանի հանրապետական կուսակցության անդամությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ