News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատում արատվել են ելույթը Ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրինագծի շուրջ, սկսվել են քննարկումները:

Տվյալ պահին բանավեճեր են ընթանում օրինագիծը մերժելու առաջարկի շուրջ` «հաշվի առնելով դրա անընդունելիությունը»: Այդ առաջարկի հեղինակը Սահմանադրական օրենքների հանձնաժողովի զեկույցող Ժան-Պիեռ Սյուերն է, որը հինգ սկզբունք է ներկայացրել, որ խախտում է օրինագիծը.

1. Իրավախախտումների եւ պատիժների օրինականություն

2. կարծիքների եւ արտահայտվելու ազատություն

3. Հետազոտությունների ազատություն

4. Օրենսդիրի իրավասություններ

5. Հակասությունը Սահմանադրության հետ:

«Արդեն գոյություն ունեն ցեղասպանության ժխտումից պաշտպանվելու դատական պաշտպանության միջոցներ: Այս օրենքն անարդյունավետ է արտերկրում, քանի որ քրեական օրենքը կիրառվում է միայն Ֆրանսիայի տարածքում»- ասել է Սյուերը:

Կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունից սենատոր Սոֆի Ժուասսենը հակադարձել է Սյուերին` կտրուկ դեմ արտահայտվելով:

«Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել: Արդարացի կլինի հավասար վերաբերմունք դրսեւորել: Ցեղասպանությունը ծայրահեղ լուրջ հանցագործություն է, տվյալ դեպքում խոսքի ազատության սահմանափակումը տեղի է ունենում օբյեկտիվ պատճառներով»,- ասել է նա` առաջարկելով. «Օրինագիծը, որը մենք այսօր քվեարկում ենք, արդարացի օրենք է: Ռեւիզիոնիզմը պետք է պատժվի»:

Նրանցից հետո ելույթ է ունենցել Ֆրանսիայի խորհրդարանի հետ կապերի նախարար Պատրիկ Օլլյեն` կոչ անելով քվեարկել օրինագծի օգտին: Նախարարը նաեւ ասել է, որ չի ընդունում Սյուերի փաստարկները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ