News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի Կենտրոնական բանկը 2011 թ. ֆինանսական շուկայում գնել է 39.25 մլն դոլար եւ վաճառել մոտ 137 մլն դոլար: Այդ մասին տեղեկատվությունը զետեղված է ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակված դեկտեմբերի տեղեկագրում:

Դոլարի առքի կեսից ավելին իրականացվել է ամռան ամիսներին, իսկ մասնավորապես` հուլիսին գնվել է 26.9 մլն դոլար: Դոլարի վաճառքի «ամենաակտիվ» ամիսը ապրիլն էր` 32.6 մլն դոլար:

2010 թ. համեմատ ԿԲ-ն զգալիորեն նվազեցրել է արժութային շուկայում իր միջամտության աստիճանը: Այսպես` 2010 թ. ԿԲ-ն ֆինանսական շուկայում գնել էր 122.7 մլն դոլար եւ վաճառել 192.7 մլն դոլար:

Ֆինանսական շուկայում դոլարի առքուվաճառքի գործառնությունները նպատակ ունեն մեղմել փոխարժեքի կարճաժամկետ կտրուկ տատանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ