News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը, փետրվարի 9-ին, հանդիպել է Լիտվայի Ազգային պաշտպանության նախարար Ռասա Յուկնեւիչիենեի հետ եւ քննարկել հայ-լիտվական հարաբերությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Լիտվայի միջեւ բարեկամական հարաբերություններին, գոհունակություն հայտնվել երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ առկա գործակցության կապակցությամբ եւ կարեւորվել միջգերատեսչական շարունակական համագործակցության խորացումը:

Կողմերը քննարկել են արտաքին եւ տարածաշրջանային օրակարգի, ինչպես նաեւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Դեսպանի խնդրանքով նախարար Յուկնեվիչիենեն ներկայացրել է Լիտվայի գործունեությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպես նաեւ Բալթյան երկրների համագործակցությունը Սկանդինավյան տարածաշրջանի հետ պաշտպանական ոլորտում:

Դեսպանը տիկին Յուկնեւիչիենեին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերը այցելել Հայաստան, ինչը գոհունակությամբ ընդունվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ