News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ձյան առատության պայմաններում, Հայաստանում նկատվում է գայլերի թվաքանակի աճ: Այդ մասին այսօր` փետրվարի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Նշենք, որ այսօր կառավարությունը հաստատեց բնապահպանության նախարարությանը 20 մլն դրամ հատկացնելու մասին որոշումը, որի շրջանակներում պետք է պարգեւատրվեն գայլեր ոչնչացնող որսորդները:

Ա. Հարությունյանի խոսքով` պարգեւավճարները կհատկացվեն բացառապես որսորդներին, մինչեւ ապրիլի կեսերը, երբ որսի սեզոնը կավարտվի:

Բնապահպանության նախարարի համոզմամբ` այս որոշումը կայացվել է մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում, ուստի բնապահպանական կազմակերպությունների մոտ դժգոհություններ չպետք է առաջանան:

Ա. Հարությունյանի կարծիքով` 200 գայլերի ոչնչացումը գայլերի պոպուլյացիային չի վնասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ