News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ԼՂՀ անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին: Այդ մասին հայտնել է Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության դոկտոր Օտտո Լյուխտերհանդտը Ստեփանակերտում «ԼՂՀ Անկախության 20-ամյակը. Իրողություններ եւ հեռանկարներ» միջազգային գիտաժողովին:

Ներկայացնելով ԼՂՀ անկախության համեմատական-իրավական վերլուծությունը՝ պրոֆեսորը նշել է, թե վերջին երկու տարիներին մի շարք կարեւոր իրադարձություններ եղան, ինչպես Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կայացրած որոշումը եւ Հարավային Սուդանում կայացած անկախության հանրաքվեն:

Ըստ գերմանացի փորձագետի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը ավելի նման է Կոսովոյին, Արցախը, ինչպես եւ Կոսովոն գտնվում է Եվրոպայում: Օտտո Լյուխտերհանդտը համեմատականներ անցկացրեց Կոսովոյի ե Լեռնային Ղարաբաղի միջեւ:

ՄԱԿ-ի դատարանը որոշել էր, որ Կոսովոն միջազգային իրավունք չի խախտում՝ անկախության հռչակագիր ընդունելով, եւ այդ գործի հիման վրա Օտտո Լյուխտերհանդտը ներկայացրեց ընդհանրությունները, նաեւ թվեց նախադեպերը, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում ազգերի ինոնորոշման իրավունքը չի հակասում, երբեմն էլ գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքին:

«ԼՂՀ անկախության հռչակագիրը չի հակասում միջազգային իրավունքի դրույթներին, Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Կոսովոն ճանաչում է, պարտավոր է ճանաչել նաեւ Լեռնային Ղարաբաղը»,- նշեց նա՝ կոչ անելով ԼՂ պաշտոնատար անձանց ավելի ակտիվորեն քարոզել այս փաստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ