News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովին կանչել են Իիրանի ԱԳՆ: Իրանի իշխանությունները Ախունդովից պարզաբանումներ են պահանջել զենքի մատակարարման ադրբեջանա-իսրայելական պայմանագրի կապակցությամբ:

Դեսպանին հասկացրել են, որ անթույլատրելի է Ադրբեջանի տարածքն օգտագործել «Իրանի դեմ ահաբեկչական ակտերի իրագորման նպատակով», գրում է «ՎԼԳԼՅԱԴ»-ը` վկայակոչելով իրանական լարտվամիջոցները:

Դեսպանը իրանցի դիվանագետներին հավաստիացրել է, որ ձեռք բերված իսրայելական զենքը բացառապես նախատեսված է «ադրբեջանական օկուպացված տարածքների» ազատման համար եւ չի օգտագործվի երրորդ երկրի, մասնավորապես ԻԻՀ-ի դեմ:

ԻԻՀ-ի ԱԳՆ-ը լուրջ մտահոգություն է հայտնել «Իրանի հարեւան երկրներում սիոնիստական վարչակարգի ազդեցության ուժեղացման կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանն Իսրայելից անօդաչու թռչող սարքեր եւ հակահրթիռային ու հակաօդային պաշտպանության  համակարգեր կստանա (ՀՀՊ եւ ՀՕՊ)` 1,6 մլրդ դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ