News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հաագայի սփյուռքահայ ամենահին կառույցներից մեկում` «Աբովյան» մշակութային միության դահլիճում, հայ համայնքի անդամները, մարտի 5-ին հանդիպել են Նիդերլանդների «Քրիստոնեական Միություն» (CU) կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Էսմե Վիգմանի հետ, ով կուսակցության «Արի եւ օգնիր» նախագծի շրջանակներում այցելել էր Հայաստան եւ Արցախ:

Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ողջունել է տիկին Վիգմանին Հայաստան այցելելու եւ օգտակար գործ ձեռնարկելու համար եւ հույս հայտնել, որ նման այցելությունները նպաստում են հայ-հոլանդական կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Այնուհետեւ լուսանկարների ցուցադրությամբ, հոլանդացի պատգամավորը ներկաներին իր տպավորություններն է պատմել Հայաստան եւ Արցախ կատարած այցերից: Մասնավորապես նա եղել է հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, մանկատներում, շփվել բնակչության հետ, եղել Արցախում, ծանոթացել հայ-ադրբեջանական հակամարտության ակունքներին: Ամենից շատ պատգամավորին Արարատից ու հիասքանչ բնությունից բացի դուր էր եկել հայ ընտանիքի ամրությունն ու հայկական հյուրասիրությունը, հավանել էր հայկական լավաշն ու ազգային կերակուրները:

Հայաստանից վերադառնալով դիմել է պառլամենտի ղեկավարին, որ նա անպայման ծրագրի ու այցելի Հայաստան, եւ վերջապես Ծիծեռնակաբերդում իր ծառը տնկի, ինչպես դա արել են Ֆրանսիայի նախագահ Սարկոզին եւ մյուս երկրների ղեկավարները:

Հարցին, թե Արցախ մեկնելով նա չի՞ ենթարկվել ադրբեջանական ճնշումներին եւ Եվրախորհրդի ու Ռուսաստանի որոշ պատգամավորների նման հայտնվել Ադրբեջան այցելելու «սեւ ցուցակում», Էսմե Վիգմանը պատասխանել է, որ իր այցը Հայաստան մասնավոր է եղել, ինքն այդ հարցում անկաշկանդ է եւ որեւէ մեկին հաշվետու չէ: Նա հայտնել է, որ այդ առիթով հաճախ են իր ինտերնետային կայքերում թուրքերի ու ադրբեջանցիների կողմից հասցեագրված վիրավորանքներն ու սպառնալիքները : «Չեմ հասկանում, որտեղի՞ց նրանց մեջ այդքան շատ ատելությունը»,-ասել է նա ու հավելել. «Ես բազմազավակ մայր եմ, մեծացնում եմ իմ երեք տղաներիս, նրանց անպայման ներշնչելու եմ այցելեն Հայաստան»:

Հանդիպումն օգտակար էր նաեւ նրանով, որ օգնություն հայ երեխաներին Dear Angel եւ Pax kinderhulp կազմակերպությունների միջեւ ձեռք է բերվել փոխադարձ համագործակցության պայմանավորվածություն: Վերջինս հայ երեխաներին օգնում է աղետալի երկրաշարժի տարիներից :

«Քրիստոնեական միություն» խմբակցության անդամ Տիկին Էսմե Վիգմանի կուսակցությունը երկրի պառլամենտում 8-րդն է (tveede kamer) իր 5 պատգամավորներով (ընդհանուր 150 տեղ), 1-ական տեղ ունի վերին պալատում (75-ից) եւ Եվրախորհրդարանում (25):

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ