News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ստանալու է 20 տոկոս ձայն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով իրենց կուսակցության համամասնական ցուցակի վերաբերյալ հարցին:

«Նորմալ է ամեն ինչ»,- նշեց Մարտիրոսյանը: Դիտարկմանը, թե իր անունը գտնվում է ցուցակի 16-րդ հորիզոնականում եւ գործնականում նա կարող է չհայտնվել խորհրդարանում, Մարտիրոսյանը վստահեցրեց, թե ինքն էլ կընտրվի պատգամավոր: «Ժառանգությունը 20 տոկոս եւ ավելի ձայն է ստանալու»,- ասաց Մարտիրոսյանը` նշելով, որ իրենք աշխատելու են դրան հասնելու համար:

Արմեն Մարտիրոսյանին անձամբ գոհացնում է ցուցակում «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» եւ հասարակական հատվածի ներկայացուցիչների դասավորվածությունը: «Ցուցակը խորհրդում քննարկվել է, եւ խորհուրդը որոշումն ընդունել է»,- նշեց Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց նաեւ մեկնաբանել «Ժառանգության» փոխնախագահ Կարինե Հակոբյանի հայտարարությունը` կուսակցությունը եւ ընտրական գործընթացները լքելու մասին` նշելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ հայտարարությանը կանդրադառնա առաջիկայում կայանալիք ասուլիսում:

«Կարծում եմ` ցուցակով մենք հետեւյալ խնդիրն առաջ քաշեցինք, եթե մեր պայքարը համեմատենք գնացքի հետ, մեծ էշոլոններն ունենում են լոկոմոտիվներ թե առջեւից, թե հետեւից: Իմ եւ տիկին Բախշյանի հայտնվելը ցուցակի այդ մասում համարեք հետեւի լոկոմոտիվի դերակատարում»,- ամփոփեց Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Անահիտ Բախշյանը ցուցակի 14-րդ, իսկ Մարտիրոսյանը` 16-րդ հորիզոնականում են: Փոխարենը ցուցակի բարձր հորիզոնականներում են հայտնվել տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող, ոչ կուսակցական մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ