Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երեւան չարթերային թռիչքը: Այս մասին մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երեւան՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Խոսքը մասնավորապես «Դուրդե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երեւան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացված հիստերիայից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ