Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ կենտրոնական բանկի երեկ հրապարակած տվյալների համաձայն, 2014 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան փոխանցված մասնավոր տրանսֆերտների ծավալը միայն բանկային համակարգով կազմել է 1 միլիարդ 752 միլիոն դոլար:

Ռուսաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումների ծավալներով Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը: Առաջին տեղում Ուզբեկստանն է՝ 5.8 մլրդ դոլար, այնուհետեւ Տաջիկստանը՝ 3.6 մլրդ, Ղազախստանը եւ Ուկրաինան՝ 2.1-ական մլրդ, եւ Մոլդովան 1.8 մլրդ: Ադրբեջանը 7-րդն է 1.3 մլրդ դոլար ցուցանիշով: Ուշագրավ է, որ ՌԴ ԿԲ-ի հրապարակած տվյալները չեն համընկնում ՀՀ ԿԲ-ի տվյալների, ըստ որոնց ՌԴ-ից փոխանցումների ծավալը 2014-ին կազմել է 1.5 մլրդ դոլար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ