Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հերթական մեծահարուստի կառուցած հերթական եկեղեցու բացումը: Ամենայն հայոց կաթողիկոսը խոսում է հոգեւոր սննդի մասին, որը նախապայմանն է նյութական սննդի, հանապազօրյա հացի: Ներկա է ամբողջ վերնախավը, «ախրաննիկներն» ավելի շատ են, քան «հավատավոր զավակները»: Վերջիններիս թիկնապահները հրմշտում են՝ հորդորելով «ոտի տակ չընկնել»: Նորաբաց եկեղեցում կարգը կատարվում է «ընտրյալների» համար, հասարակ մարդիկ մուտք չունեն:

Այնուհետեւ «վերնախավը» գնում է քեֆ անելու (ի դեպ, այն գործարարի «օբյեկտը», որը մի քանի ամիս առաջ խոստանում էր «իշխանափոխություն պարտադրել»), իսկ շարքային քաղաքացիները մնում են եկեղեցու բակում՝ կռիվ տալու մի կտոր մատաղի համար, որը, հավանաբար, մարմնավորում է հոգեւոր եւ նյութական սննդի միասնությունը:

Արդյոք այս միջոցառումն իր բոլոր «համեմունքներով» ամրապնդում է հավատը: Ինձ թվում է՝ ոչ: Որովհետեւ հավատալ, ներել, կարեկցել, սիրել չի նշանակում եկեղեցի կառուցել՝ դա չափից դուրս հեշտ ճանապարհ է, չափից դուրս «լայն դուռ է»: Իսկ ընտրախավի չափանիշները հոգեւոր կյանքում հաստատ չեն համապատասխանում աշխարհիկ չափանիշներին եւ պայմանավորված չեն «ախրաննիկների» քանակով եւ սեղանների ճոխությամբ:

Ահա եւ ստացվում է, որ Վեհափառի՝ տեսականորեն ճիշտ խոսքերն այն մասին, որ ամեն ինչի, այդ թվում հանապազօրյա հացի, հիմքը հոգեւոր արժեքներն են, կեղծ են հնչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ