Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունում նոր տրոհումներ կլինեն:

«2012-ից հետո, ցավոք սրտի, կուսակցությունը գնաց շատ անկայուն դաշինք ձեւավորելու ճանապարհով: 2012-ին դեռեւս աշնանային նստաշրջանը չմեկնարկած՝ արդեն չկար «Ազատ դեմոկրատներ» եւ «Ժառանգություն» դաշինքը: Պրոցեսը խորացավ, շարունակվեց, եւ դեռ իր ավարտին չի հասել: Մենք դա տեսնում ենք թե՛ Ռուբեն Հակոբյանի օրինակով, թե՛ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորշումներով պայմանավորված:

«Ժառանգությունն» ինքն էլ հիմքեր ստեղծեց դրա հետ կապված: Եթե կուսակցության ծրագիրը կողմ է արտահայտվում խորհրդարանական կառավարմանը եւ քառյակային խաղերի պատճառով հրաժարվում է իր դիրքորոշումից, այս պարագայում դժվար է մեղադրել Թեւան Պողոսյանին սահմանադրական փոփոխությունների քննարկմանը մասնակցելու համար»,- հավելեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ