Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայոց աշխարհ» թերթի թղթակցի հետ զրույցում երեկ ՀՀԿ խոսնակ, Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Քանի դեռ ԲՀԿ-ն պաշտոնապես, ընդ որում՝ առաջնորդի մակարդակով չի հրաժարվել 2011թ. ստորագրած կոալիցիոն հուշագրի իր ստորագրությունից, նշանակում է, որ այս քաղաքական ուժը 2013թ. նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին։

Միաժամանակ, ես ընդունում եմ եւ պնդում, որ միայն ԲՀԿ-ն կարող է որոշել, թե առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ ինչպիսի դիրքորոշում է ունենալու, քանի որ սա բացառապես ԲՀԿ-ի խնդիրն ու մենաշնորհն է։

Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ ԲՀԿ պաշտոնական կարծիքը մեզ համար միայն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի պաշտոնական կարծիքն է։ Իսկ քանի որ նախագահական ընտրությունների վերաբերյալ այլ պաշտոնական փաստաթուղթ չկա, որի տակ առկա է Գագիկ Ծառուկյանի ստորագրությունը, նա պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ եթե որեւէ մեկը գիտի այլ պաշտոնական փաստաթուղթ կամ հայտարարություն, որի տակ կա ԲՀԿ ղեկավարի ստորագրությունը, թող հրապարակի այն»,- մեջբերում է «Հայոց աշխարհը»։

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ