Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորում է ամերիկյան Forbes ամսագրի հրապարակած աշխարհի միլիարդատերերի այս տարվա ցուցակը։ 1645 միլիարդատերերից բաղկացած ցուցակում 6 հայ կա։

Ամենահարուստը Քրք Քրքորյանն է, ով իր 4,5 մլրդ դոլարով զբաղեցնում է 328-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը 1 տարվա ընթացքում ավելացել է 1,2 միլիարդով։ 345-րդը «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 4,3 մլրդ դոլարով, ինչը կես միլիարդով ավելի է անցած տարվա ցուցանիշից։ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր Դանիել Խաչատուրովը  2,6 միլիարդով զբաղեցնում է 663-րդ տեղը։ Նրա կարողությունն աճել է 200 մլն դոլարով։ Մյոս հայը Էդուարդո Էռնեկյանն է՝ 1,9 մլրդ դոլարով։ Նրա կարողությունը վերջին 1 տարվա ընթացքում աճել է 100 միլիոն դոլարով։ «ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Սերգեյ եւ Նիկոլայ Սարկիսովները 1465-րդ հորիզոնականում են՝ յուրաքանչյուրը 1,1 մլրդ դոլար կարողությամբ։

Սարկիսովների կարողությունը վերջին տարում նվազել է 350-ական միլիոն դոլարով։ Նկատենք, որ 6 հայ միլիարդատերերից չորսը գործունեություն են ծավալում Ռուսաստանում»։


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ