Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Վարչապետի նշանակումից հետո ինտրիգները տեղափոխվել են կառավարության ձեւավորման դաշտ: Կուլիսներից տեղեկատվություն է հորդում տարատեսակ, հավանական ու անհավանական նախարարացուների մասին, իսկ իրականությունը դեռ  չի ուրվագծվում:

Կառավարության կազմում երեկ երկու վերանշանակում եղավ, որը պաշտոնապես Սերժ Սարգսյանի որոշելիքն էր եւ կասկածների տեղիք չէր տալիս՝ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները վերանշանակվեցին, մյուսների մասով դեռ շարունակվում են քննարկումները:

ԲՀԿ-ն սպառնում է, որ եթե իրենցից որեւէ մեկը պաշտոնով գայթակղվի, կհեռացվի կուսակցությունից, ՀՅԴ-ն չի հերքում պորտֆելների նկատմամբ ձգտումները, ՕԵԿ-ին կարծես թե պատրաստվում են դուրս մղել գործադիրից, եւ նա մտադիր է վերադառնալ ընդդիմության դաշտ, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» շարունակելու են պայքարը փողոցում:

Կառավարության հրաժարականը պահանջող քառյակի ու իշխանական պորտֆելների շուրջ այս  անհամաձայնություններն էլ նախարարների նշանակման ձգձգումների գլխավոր պատճառն են»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ