Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրել է. «Այս պահի դրությամբ շատ հանգիստ, շատ խաղաղ իրավիճակ է սահմանին ու կարծես թե այդ ընդհարումները չեն էլ եղել: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Ոչ միայն վերջին օրերի, այլեւ մյուս ժամանակների հետ համեմատած սահմանում տիրող իրավիճակը շատ հանգիստ է»:

Հարցին՝ կարելի է ասել, որ Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների՝ Սոչիի եռակողմ հանդիպումը տվել է իր արդյունքը, Արցախի վարչապետը, պատասխանել է. «Ոչ միայն Սոչիի եռակողմ հանդիպումը: Այո, այն իր արդյունքը տվել է, բայց նաեւ մեր պաշտպանության բանակի կողմից տրված պատասխանն է ստիպել հակառակորդին մեղմացնել իրավիճակը սահմանի վրա: Երկու գործոններն էլ դեր են խաղացել։

Տեսակետ կա, որ ներկայիս դադարը ժամանակավոր է, եւ կարճ ժամանակ անց Ադրբեջանը կվերադառնա իր ապակառուցողական եւ սադրիչ գործելաոճին,  քանի որ Ադրբեջանի իշխանություններն անգամ Սոչիից հետո խոսում են «Հայաստանը վերացնելու» մասին։ Վերջին նման հոխորտանքը Ադրբեջանի պաշտպանության նախարարի արձագանքն էր Սերժ Սարգսյանի՝ բալիստիկ հրթիռների մասին հիշատակությանը։ Անգամ նշվում է, որ հոկտեմբերին կրկին սահմանի վրա իրավիճակը լարվելու է։ Ձեր գնահատմամբ՝ նման վտանգ կա՞։

Մեր պաշտպանության բանակն ամեն օր ու ամեն վայրկյան սպասում է նոր լարումների ու պատրաստ է ցանկացած պահի կարգավորել դրանք։ Բազմաթիվ անգամ նշել ենք, որ մեր խաղաղությունը կախված է հայոց բանակի մարտունակությունից։ Վերջին դեպքերն ապացուցեցին, թե այն որքան հզոր, ամուր ու մարտունակ է»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ