News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Դրա մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ես արդեն ստիպված էի մեկնաբանել այժմյան իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, անկեղծ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր գնում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզման»,- ասաց նա։

Լավրովը նշել է, որ Երևանի ներկա քաղաքական կուրսը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականներին, սահմանապահներին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը վարկաբեկմամբ։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, թե Երեւանում չեն հիշատակում, որ հենց ՀԱՊԿ-ն է բազմիցս պաշտպանել Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել երկիր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար:

Լավրովը  հիշեցրել է, որ այս առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել է 2021 թվականի աշնանը Երևանում՝ նախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և ԵՄ նմանատիպ առաքելություն հրավիրեց Հայաստան։

ԵՄ առաքելությունը հետագայում կրկնապատկվեց, և այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության, ասել է Լավրովը։

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում են Փաշինյանը, նրա աշխատակազմը, Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արձագանքել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձին
Իմ մտքերը Ռոբերտ Ֆիցոյի, նրա ընտանիքի և Սլովակիայի ժողովրդի հետ են...
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը սխալ ուղղությամբ քայլ է. ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ
«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ընդունելու Վրաստանի կառավարության որոշումը սխալ ուղղությամբ քայլ է և ավելի է հեռացնում…
Ուկրաինային ՆԱՏՕ-ին ինտեգրելու գործընթացում դաշինքը կմեծացնի իր դերը. Բլինքեն
Հուլիսին Վաշինգտոնի գագաթնաժողովին շոշափելի քայլեր կձեռնարկվեն ուղղված հաստատուն, մարտունակ ուկրաինական ուժեր կառուցելու գործում ՆԱՏՕ-ի դերը բարձրացնելուն՝ միաժամանակ զորավիգ լինելով Ուկրաինան դաշինքին ինտեգրող ընթացիկ բարեփոխումներին…
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ