News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկին հարակից ավտոտնակի տանիքը այրվում է։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարական խմբից երկու կամավոր։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:33-ին, մարվել՝ 03:44-ին։

Այրվել են Չարենցի փողոցի տներից մեկի (մոտ 250 քմ) տանիքի փայտե կառուցատարրերը մասամբ՝ մոտ 200 քմ և տանը կից ավտոտնակի (30 քմ) և անասնագոմի (մոտ 50 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքը (մոտ 140 քմ):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամը 13:30-ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 63 մասնակից
Բաժիններում քաղաքացիներին այցելում են փաստաբանները և ընդդիմադիր պատգամավորները...
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 50-ի
50 մարդ մահացել է հեղեղումների պատճառով...
Հանրապետության Հրապարակում հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք` սուր․ քրհետապնդում է հարուցվել. ՔԿ
Վերջինիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում...
Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ՃՏՀ քննության բաժնում, ՀՀ քրեական...
ՊՆ կադրերի վարչության պետ Կուզնեցովին մեղադրում են կաշառակերության մեջ. նրա մոտ հայտնաբերվել է 100 մլն ռուբլի. ՌԴ ՔԿ
Գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը մեղադրվում է կաշառակերության մեջ...
Սոցցանցում սպառնացել է իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց ծեծել, վտարել, բանտերում սատկացնել.Քրվարույթ է հարուցվել
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցիալական ցանցի միջոցով մարդկանց առերևույթ բռնության ենթարկելու հրապարակային կոչ հնչեցնելու...
Ամենաշատ