News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը սեղմում էր նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի ձեռքերը, իսկ Պուտինը ոչ թե կսեղմի, այլ կփորձի ջարդել նրանց ձեռքերը: Այդ մասին այսօր` ապրիլի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշել է վերլուծաբան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Այդուհանդերձ, Կիրակոսյանը կարծում է, որ ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան ցույց տվեց, որ Հայաստանն ավելի մեծ ռազմավարական արժեք է ձեռք բերել Ռուսաստանի համար: «Այցն ուներ երեք քաղաքական նպատակ.առաջինը Ռուսաստանի համար Հայաստանի կարեւորությունն էր, երկրորդը` ՌԴ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում, երրորդը` նա  այցելել էր Հայաստան խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ»,- նշել է Կիրակոսյանը:

«Մենք միաժամանակ տեսնում ենք տարածաշրջանային զարգացում, երբ ՌԴ-ն բարելավում է հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ռուսաստանը կշարունակի դերակատարությունը Մինսկի խմբում, սակայն որոշակի փոփոխություններ կլինեն: Նախագահ Մեդվեդեւը սեղմում էր նախագահ Սարգսյանի եւ նախագահ Ալիեւի ձեռքերը, իսկ Պուտինը ոչ թե կսեղմի, այլ կփորձի ջարդել նրանց ձեռքերը»,- կանխատեսել է Կիրակոսյանը` հավելելով, որ Պուտինը կփոխի եւ կվերափոխի քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանն էլ է փոխվել: «Պուտինն այսօր այնքան սիրված չէ, ինչպես նախկինում էր: Հայաստանը պետք է դասեր քաղի Ռուսաստանից` վտանգավոր է անտեսել հասարակական պահանջները: Այլ կերպ ասած` Պուտինի դեմ հասարակական բողոքը սպասված չէր, անակնկալ էր: Դա Հայաստանի համար կարեւոր դաս է, պետք է հաշվի առնել հասարակական պահանջներն անտեսելու վտանգը»,- ասել է Կիրակոսյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ