News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում լրատվամիջոցների դրության ինդեքսով Հայաստանն առաջատարն է` համաձայն IREX միջազգային կազմակերպության:

Հայաստանը հավաքել է 2,01 միավոր, երկրորդ տեղում Ադրբեջանն է` 1,89 միավորով, տարածաշրջանում երրորդ տեղում է Վրաստանը` 1,88 միավորով:

Այս տվյալները հաշվի առնելով` Հայաստանը հայտնվել է կայունին մոտ համակարգ ունեցող երկրների խմբում, իսկ Վրաստանն ու Ադրբեջանը` խառը անկայուն համակարգով:

Հետխորհրդային տարածքում այս ցուցանիշով Վրաստանին զիջում են մի քանի երկրներ, Թուրքմենստանը ստացել է 0,30 միավոր, Ուզբեկստանը` 0,64 միավոր, Բելառուսը` 1,08, Տաջիկստանը` 1,65, Ռուսաստանը` 1,75, Ուկրաինան` 1,81 միավոր:

Նախկին Խորհրդային Միության տարածքում մեդիայի վիճակի ամենաբարձր ցուցանիշն ստացել է Մոլդովան, որը հավաքել է 2,26 միավոր:

IREX-ը լրատվամիջոցների վիճակը դիտարկում է հինգ չափանիշներով. Խոսքի ազատություն եւ հանրային տեղեկատվության հասանելիությունն ապահովող օրենսդրական եւ հասարակական նորմեր, լրագրողների մասնագիտական որակ,  տեղեկատվության անկողմնակալությունն ապահովելու համար աղբյուրների բազմազանություն, լավ մեդիա-կառավարում եւ խմբագրական անկախություն,  անկախ լրատվամիջոցների  մասնագիտական շահերին համապատասխան ինստիտուտների գործառնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ